Կառավարության ծրագրի կատարողականի քննարկմանն այսօր ընդդիմադիրներն անհանգիստ էին ոչ այնքան քաղաքական հարցերով։ «ՋՕ-երը անցյալ տարվա ապրիլից աշխատավարձ չեն ստացել։ ՋՕ-երը մինչև աշխատավարձ չստանան, բոյկոտում են նախապատրաստվել ոռոգման սեզոնին»,- իր տագնապն այսպես հաղորդեց ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը։ Վարչապետը ցնցված է՝ ինչու՞ են բոյկոտում, նրանք իրենց աշխատավարձը ձևավորում են իրենց հավաքագրումներով, մի շարք ջրօգտագործողների դեմ …

