Սպանություններ կատարողները Վիտալի Բալասանյանի թիմում են. Սամվել Բաբայանը սկանդալային պնդումներ է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի հետ

– Պարո՛ն Բաբայան, նախ անդրադառնանք Ձեր և Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի միջև հեռակա բանավեճին: Արցախում Ձեր հանդիպումների ժամանակ ներկայացրել եք, թե Մոնթե Մելքոնյանի սպանության և Վիտալի Բալասանյանի միջև կապ կա: Նախ ասեք՝ ինչի՞ մասին է խոսքը:

– Թող հետազոտեն այն ժամանակվա ձայնագրությունը: Մոնթեն իր խնդիրը կատարել է, ձախ կողմից իր զորքով պետք է մոտենար այդ հրամանատարը, չի ստացվել։ Եվ պետք է զեկուցեր, որ չի կարողանում առաջ գնալ, կանգնած է, բայց մի քիչ այլ կերպ է ձևակերպել: Եվ դրանից հետո Մոնթեն իջնում և ընկնում է «զասադայի» մեջ:

– Վիտալի Բալասանյանը ճիշտ չի՞ ներկայացրել իրավիճակը:

– Այո՛, ճիշտ չի փոխանցել իրավիճակը։

-Միտո՞ւմ եք տեսնում:

– Ես որևէ բան չեմ տեսնում, միայն ասում եմ, որ եթե կա ռազմական դատախազություն, թող հետազոտեն: Ես ասում եմ այն, ինչն իրականություն է: Թե ով ինչ է զառանցում, ինձ չի հետաքրքրում:

– Վ.Բալասանյանը նաև խոսել է մարտական հրամանատարներից Վանքեցի Յուրայի, 5-րդ պաշտպանական շրջանի հրամանատար Նորայր Դանիելյանի կամ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի սպանությունների մասին և ասել՝ կա՞ մեկը, որ այդ ժամանակներում ապրում էր Արցախում, առարկում էր, թե Սամվել Բաբայանը բացարձակ իշխանություն ուներ: Եվ եթե Դուք ցանկանայիք, որ այդ սպանությունները բացահայտվեին, դրանք կբացահայտվեին: Բայց չեն բացահայտվել, որովհետև այդ բոլոր հանցագործությունների մեջ Դուք մեղսակից եք:

– Եթե ես եմ մեղավոր, պետք է դա վաղուց բացահայտեին, և ոչ թե իմ խոսելուց հետո փորձեին արդարանալ և ուղղությունը դեպի ինձ տեղափոխել: Արթուր Մկրտչյանի սպանությունը եղել է իր տան մեջ, գործը բացահայտված է: Եվ թե՛ զենքը, թե՛ փաստաթղթերը գտնվում են իրավապահ մարմինների մոտ: Յուրայի և Նորիկ Դանիելյանի մասին նրա խոսքերն էլ իրականությանը չեն համապատասխանում, նա զառանցում է: Նույն Վանքի Յուրային սպանել է Նորիկն իր թիմով։ Այդ թիմի մի մասը ողջ և առողջ են, և նրանք գտնվում են Ձեր կողմից նշված անձի թիմում: Մի օր պիտի՞ բացահայտեն, ասեն իրականությունը, որ ես էլ չշարունակեմ: Մարդիկ չեն կարող քեզ դատել, թե 2000թ. «տեռակտով» կրակել է մեքենայի վրա։ Կրակողն ինչպե՞ս է ուղիղ մեկուկես տարի հետո անձնագիր ստացել և հայտնվել Բելգիայում։ 14 տարով պայմանական դատված Սասուն Աղաջանյանը չի կարող անձնագիր ունենալ և հայտնվել Բելգիայում։ Սա նշանակում է, որ ինչ-որ բան պայմանավորվել են։

– ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու մասին որոշումը դատարանը կհրապարակի վաղը։ Արցախի ներկա և նախկին նախագահները երաշխավորագիր են ներկայացրել, որ նրան ազատ արձակեն: Ի՞նչ որոշում եք ակնկալում։

– Որևէ ակնկալիք չունեմ։ Ես զբաղված եմ իմ գործերով և նման բաների վրա ուշադրություն չեմ դարձնում:

– Իսկ դատարանը պե՞տք է ուշադրություն դարձնի Արցախի նախագահների խնդրանքին։

– Նայած, թե ինչ մեղադրանք է:

– Մեղադրանքը ծանր է՝ սահմանադրական կարգի տապալում և առանձնապես մեծ չափի կաշառք:

– Եթե ծանր է, այդ դեպքում ինչո՞ւ պիտի բաց թողնեն։ Պարզ չէ՞, որ պիտի մերժեն։

– Իսկ Դուք աջակցություն կհայտնե՞ք Ռոբերտ Քոչարյանին։

– Ո՛չ, ոչ մեկին աջակցության հայտարարություն իմ կողմից չի լինելու:

– Տեսակետներ են հնչում, որ Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հարցն արդեն քննարկել էիք Ռոբերտ Քոչարյանի հետ:

– Ճիշտն ասած՝ ես ավելի քան 2 տարի է՝ Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսել, որ նրա հետ քննարկեմ։ Ասողներն ուղղակի տառապում են թեթև հիվանդությամբ:

– Ժամանակին, երբ Դուք դատապարտված էիք, կարծիք կար, թե հենց Ռ.Քոչարյանի աջակցությամբ տեղափոխվեցիք Հայաստան և ազատ արձակվեցիք։

– Դա տեղի է ունեցել բժիշկների աջակցությամբ։ Բժիշկները գրել են մի որոշում, որ ինձ կա՛մ պետք է տեղափոխեն ստացիոնար բուժման, կա՛մ բաց թողնեն: Իրենք որոշել էին բաց թողնել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան