100-ից ավելի բաց թանգարան՝ մինչև կեսգիշեր. Հայաստանում վաղը կնշվի Թանգարանների միջազգային օրը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Բաց թանգարաններ՝ առավոտյան 11:00-ից մինչև կեսգիշեր. վաղը Հայաստանում ու Արցախում համատեղ կնշեն Թանգարանային գիշերն ու Թանգարանների միջազգային օրը: Մշակութասեր հասարակությունն Արցախում՝ 7-րդ, իսկ Հայաստանում արդեն 16-րդ անգամ մայրաքաղաքի ու մարզերի 100-ից ավելի թանգարաններ անվճար այցելելու հնարավորություն  կունենա:

«Այդ օրը պիտի լինի տոնական և, չնայած մեծ հերթերին, դժվարությամբ ներս մտնելուն ու թանգարանային առարկաներին մոտենալուն,  թանգարանները պիտի մարդաշատ լինեն և տոնական պիտի անցնի։ Նաև նշեմ, որ պետական պաշտոնյաներ նույնպես այցելելու են թանգարաններ։ Պիտի տոն լինի»,- նշում է մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը։

Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվելու է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո:

Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի խոսքով՝ նախորդ տարի թանգարանային գիշերն այցելությունների ռեկորդային թիվ է գրանցել՝ մեկ միլիոնից ավելի։ Այժմ փորձում են անել այնպես, որ թիվն ավելանա: Դրա համար թանգարանները փորձում են հասանելի դարձնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Պատմության թանգարանում ընթանում են շինարարական աշխատանքներ, այնտեղ տեղադրվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար վերելակ, սանհանգույց, ինչպես նաև գիդերը պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց»,- ընդգծում է Մշակույթի նախարարի տեղակալը։

Տիգրան Գալստյանի խոսքով՝ Պատմության թանգարանը հաշմանդամություն ունեցող անձանց համար բաց կլինի արդեն մայիսի վերջին, հաջորդ տարվանից կսկսեն աշխատել նաև մյուս թանգարանների ուղղությամբ:

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն էլ նշեց, որ այս տարի Թանգարանային գիշերն իրենց թանգարանում նոր ձևաչափ է գործելու՝ թանգարան պատերից դուրս։

«Սա նաև մի փոքր ուղղորդում կլինի՝ հասարակություն-թանգարան։ Այդպես թանգարանի այցելուներին կհիշեցնենք, թե որտեղ է գտնվում թանգարանը, ինչ գործունեություն է ծավալում։ Իսկ թանգարանային արժեքներին ծանոթանալու համար նրանք կարող են այլ օր գալ, որպեսզի գտնվեն  թանգարանային միջավայրում  և վայելեն այն»,- նշում է Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարիամ Օթայանը։

Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն էլ շտապում է հայտնել այցելուներին սպասվող հետաքրքիր նորության մասին. վաղը այցելուները հատուկ պաստառի միջոցով հնարավորություն կունենան հայտնվել «Խաթաբալա» ֆիլմի դրվագներից մեկում:

Թանգարանային օրվան ընդառաջ՝ Մշակույթի նախարարությունը նաև պարգևատրման արարողություն էր կազմակերպել: Պարգևներ ստացան թանգարանային գիշերվա միջոցառումների կազմակերպման աշխատանքներին մասնակցած կամավորներ, մշակութային օջախների աշխատակիցներ:

«Սա ևս մեկ առիթ է՝ արժևորելու մեր թանգարանային ոլորտի մասնագետների և աշխատակիցների  տքնաջան աշխատանքը, որի շնորհիվ այսօր մեր թանգարաններն այդքան ներկայանալի են, բոլորի կողմից սիրված և սպասված»,- ընդգծում է ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։

Հավելենք, որ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներով պայմանավորված՝ թանգարանային գիշերը նաև երկու հանճարներին նվիրված հատուկ միջոցառումներ կանցկացվեն: Մշակույթի նախարարությունում, սակայն, փակագծերը չեն բացում. այցելուների համար անակնկալ կլինի:

Նելլի Մելքոնյան