Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ծանր երկընտրանքը՝ 2 այլ գործով նրանք կարող են հանդես գալ երկրորդ նախագահի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանի զուգարանում հայտնաբերվում է  Վրաստանի Նինոծմինդայի շրջանի բնակիչ, 43-ամյա Պողոս Պողոսյանի դիակը: Ո՞վ էր այս մարդը,  որի գոյության մասին նույնիսկ մեռնելուց մեկ օր հետո ոչ ոք ոչինչ չէր լսել։ Մահվան երկրորդ օրը միայն մամուլն արձանագրեց, որ, կարծես թե, գործ ունենք սպանության հետ՝ նրան սպանել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը ճիշտ այն պահին, երբ նախագահը շանսոնյե Ազնավուրի հետ ջազ էր լսում «Առագաստ» սրճարանում։ Սպանության ականատեսների մեծ մասը արվեստի աշխարհից էր։

Ոչ ոք լրատվամիջոցներին ոչ մի բառ չէր ասում իր աչքի առաջ տեղի ունեցած սպանության մասին։ Ռոբերտ Քոչարյանը միակն էր, որ խոսեց։ Նա ասաց․ «Եթե այդ մարդը մահացած չլիներ, ես նաև այդ առումով շատ բան կունենայի ասելու, ուղղակի հիմա չեմ կարում ասեմ»։

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել ըստ էության։ Ազնավուրի հետ սրճարան այցելած նախագահին տեսնելուց հետո Պողոս Պողոսյանն ասելու է երկու բառ՝ պրիվետ, Ռոբ։ Իսկ այն ինչ անմիջապես հետո սրճարանի զուգարանում տեղի ունեցավ Պողոսյանի և նախագահի թիկնազորի մասնակցությամբ, մահացու էր։ Պողոսյանի քույրը հիշում է, թե Ռոբերտ Քոչարյանի թիկնազորն ինչ վիճակում է թողել եղբորը սրճարանի զուգարանում՝ ճակատի ոսկորը ջարդված էր, խեղդելու փորձ են արել, քանի որ պարանոցի շրջանում արյունազեղում կար, ջարդված էին նաև մատները։ Հարուցվում է քրեական գործ։

Ռոբերտ Քոչարյանին բարևելու փորձից հետո սպանված Պողոս Պողոսյանի իրավահաջորդների շահերը ներկայացնում էր փաստաբան Ռուբեն Սահակյանը, որն այսօր արդեն Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչն է՝  Մարտի 1-ի գործով։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի շահերի մյուս ներկայացուցիչը՝ Հայկ Ալումյանն էլ  շարունակում է ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին առաջին փոխվարչապետ Վահան Շիրխանյանի շահերը, որը մարտ ամսին մի սենսացիոն բաց նամակ հրապարակեց՝ Ռոբերտ Քոոչարյանի հասցեին բազմաթիվ մեղադրանքներ հնչեցնելով, այդ թվում՝  հոկտեմբերի 27-ի չբացահայտման հետ կապված։

Շիրխանյանի այդ նամակին դատախազությունը ընթացք չտվեց։ Հակառակ դեպքում Հայկ Ալումյանը հետաքրքիր իրավիճակում կարող էր հայտնվել՝ միաժամանակ ներկայացնելով հանցագործության մեջ մեղադրվողի և մեղադրողի շահերը։

Նման  իրավիճակում կարող է հայտնվել նաև փաստաբան Ռուբեն Սահակյանը, քանի որ ութ ամիս առաջ Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են գործը վերաբացելու համար: Հարցն այն է, արդյոք նա այս դեպքում կշարունակի պաշտպանել  Պողոս Պողոսյանի իրավահաջորդների շահերը, թե նախապատվությունը  կտա  Ռոբերտ Քոչարյանին։

Ի դեպ,  Վահան Շիրխանյանը դեմ չէ, որ իր նամակում արված պնդումերի առիթով Ռոբերտ Քոչարյանն իր դեմ քրեական գործ նախաձեռնի, ինքը դատարանում լիքը ասելիք ունի երկրորդ նախագահին։ Հայկ Ալումյանը, սակայն, հրաժարվում է մեկնաբանել, թե ում շահերը կներկայացնի այդ դատավարության ժամանակ։