Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն է հայտնել, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրումը կարող է լավ պատրվակ դառնալ արմատական իսլամիստների համար, որպեսզի նրանք հիմնավորվեն Ադրբեջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Lenta-ն, Փաշինյանն այս մասին ասել է ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Հայաստանի վարչապետի խոսքով՝ «Իսլամական պետության» զինյալների պարտությունից հետո Սիրիայում և Իրաքում, իսլամիստները …

