Զարուհի Բաթոյանը հանդիպում է ունեցել Human Rights Watch-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով տնօրենի տեղակալի հետ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հանդիպում է ունեցել Human Rights Watch միջազգային կազմակերպության Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով տնօրենի տեղակալ Ջեյն Բյուքենընի և նույն կազմակերպության Հարավային Կովկասում մարդու իրավունքների հարցերով փորձագետ Գիորգի Գոգիայի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը հանդիպման ընթացքում ասել է.

«Ուրախ եմ մեր վաղեմի գործընկերներին հանդիպելու համար: Չնայած այն հանգամանքին, որ այսօր ներկայացնում եմ ոչ թե քաղաքացիական հասարակությունը, այլ Կառավարությունը, վստահ եմ, որ երեխաների իրավունքների պաշտպանության առումով մեր մոտեցումներն անփոփոխ են մնացել: Ուստի շատ անելիքներ ունենք՝ նաև համատեղ ջանքերով, երեխաների ներառումն ապահովելու, ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունն իրականացնելու ուղղությամբ»:

Նախարարը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն այն ոլորտն է, որտեղ ամենածավալուն գործընթացները վերանայելու և ահռելի ծավալի աշխատանք կա իրականացնելու:

Նախարարը հյուրերին է ներկայացրել ապաինստիտուցիոնալացման քաղաքականության մանրամասները և շեշտել, որ ծրագիրը ներառելու է բոլոր երեխաներին, բոլոր հաստատություններում.

«Սա առաջին անգամ  է, երբ երեխաներին հաստատություններից կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ տեղափոխելու այս ծրագիրը տարածվում է  նաև հաշմանդամություն ունեցող երեխաների և մասնավոր մանկատների վրա: Չնայած այն հանգամանքին, որ մենք կասկած չունենք, որ բոլոր հատուկ հաստատությունները պետք է փակվեն, այնուամենայնիվ, մենք չենք պատրաստվում այն իրականացնել հափշտապ: Երեխաների, նրանց ընտանիքների, անհրաժեշտ ծառայությունների լուրջ գնահատում պետք է իրականացվի, և այս գործընթացին պետք է մոտենանք բացառիկ աչալրջությամբ և հոգատարությամբ, որովհետև այստեղ սխալվելու իրավունք չունենք: Մենք միասնական և ունիվերսալ մոտեցում դեռ չունենք բոլոր հաստատությունների վերաբերյալ, որովհետև պատկերացնում ենք, որ երեխաները պետք է լինեն ամենուր»,- ասել է նախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ նախարարությունում վերանայվում են մի շարք ռազմավարական ուղղություններ, պատրաստվում են «Երեխայի իրավունքների մասին» օրենքի փոփոխությունների առաջարկությունները:

«Ուրախ ենք տեսնել այս պատրաստակամությունը՝ ուղղված երեխաների ապաինստիտուցիոնալացմանը: Ուզում եմ նշել, որ լիովին կիսում ենք ձեր մոտեցումները և պատրաստ ենք աջակցել՝ թե՛ փորձագիտական աջակցության շրջանակներում, թե՛ փորձի  փոխանակման: Մեր վերջին օրերի հանդիպումները Հայաստանում մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ շատերը ձեր գերատեսչությունն ընկալում են որպես բարդ, բայց անհրաժեշտ փոփոխությունների առաջամարտիկ: Ուրախ եմ, որ դուք չեք խուսափում այդ դերը ստանձնելուց»,- ասել է Ջեյն Բյուքենընը: