ԱՄՆ-ն չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չեղարկում է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը. գրում է ermenihaber.-ը:

Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան դուրս է եկել ԱՄՆ-ի հետ առևտրի արտոնյալ ռեժիմն ապահովող «Արտոնությունների ընդհանրացված համակարգի» (GSP) երկրների ցանկից:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Թուրքիայի տնտեսության զարգացման մակարդակը բավականին բարձրացել է, բացի այդ՝ Թուրքիան արդեն դուրս է եկել առևտրի արտոնյալ ռեժիմի համաձայնություններից, որոնք ունեցել է մի շարք այլ զարգացած երկրների հետ:

Թրամփն ընդգծել է, որ այդ որոշման մասին մարտի 4-ին տեղեկացրել է կոնգրեսին:

«Հիմնվելով Թուրքիայի տնտեսական զարգացման մակարդակի վրա, անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիայի կարգավիճակը որպես զարգացող ստացող երկիր»,- նշվում է հաղորդագրությունում:

Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ պայմանագիրը կդադարի գործել մայիսի 17-ից:

Հիշեցնենք, որ այժմ Թուրքիայից ԱՄՆ ներկրվող ապրանքները կհարկվեն սահմանված ընդհանուր հիմունքների համաձայն: Թուրքիան GPS երկրների էր միացել 1975թ.: