Պետական վերահսկողական ծառայության ձերբակալված պաշտոնյաներից մեկն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։ «Դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ»,- ասաց ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավարը: Նշենք, որ Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետն է: Հավալենք, որ Գևորգ Խաչատրյանի գործառույթը …

