Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Վերջին զանգի» առիթով կառավարական ամառանոցում հյուրընկալել է մի շարք դպրոցների շրջանավարտների և ուսուցիչների: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից: Շրջանավարտները լուսանկարվում են վարչապետի հետ: Ամառանոցում բեմ է տեղադրված, իսկ կազմակերպված համերգին շոու բիզնեսի ներկայացուցիչներ են մասնակցում:

