Չհիմնավորված հարստացած ու պատվերով գործ արած մարդկանց նվազագույնը պետք է ասել ցտեսություն․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Բոլորը

Որևիցե մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ-ում տասնամյակներ շարունակ, ըստ էության, գրեթե չի եղել արդարադատության համակարգ, և սա ասելով ես պետական գաղտնիք չեմ բացահայտում, ուստի հիմա, երբ կա քաղաքական կամք, այդ անարդարությունը վերացնելու ժամանակն է, ինչի համար էլ պետք է բաց չթողնենք դրա համար ստեղծված հնարավորությունը։

Այս մասին այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության թեմայով լսումների ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Տարբեր գործիքներով պետք է հասնել նրան, որ անարդարությունների հետևանքները, եթե անգամ չվերացվեն, գոնե նվազագույնի հասցվեն: Բայց հարց է առաջանում, թե ինչպես պետք է ապահովել այդ անցումը և հենց այստեղ է, որ պետք է հիշել, որ այդ հարցում անհրաժեշտ է կիրառել վեթինգը, իսկ առավել երկար ժամանակահատվածի համար՝  դատական բարեփոխումներ»,- ասաց Իոաննիսյանը։

Վերջինիս խոսքով՝ այն մարդիկ, որոնք պատվերով գործեր են արել, մարդկանց ենթարկել քաղաքական հետապնդումների կամ հարստացել՝ չհիմնավորված, այլևս չպետք է կարողանան վճիռներ կայացնել հանուն Հայաստանի։

«Այդ մարդկանց նվազագույնը պետք է ասել, շնորհակալություն, ցտեսություն, ՀՀ-ն այլևս ձեր ծառայությունների կարիքը չունի»,- ասաց  Իոաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։