Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը մայիսի 13-19-ն ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի hամալսարանի Հայագիտության ինստիտուտի կողմից կազմակերպված «Նորարար Հայաստան» (Innovate Armenia) փառատոնին մասնակցելու հրավերով գտնվում էր Կալիֆորնիայում։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, միջոցառմանը ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարել Արցախի անկախ պետականաշինության գործընթացին, միջազգային ճանաչման և ապակենտրոնացված …

