Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Բակո Սահակյանի և ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի սահման կատարած այցին: «Այս ամսվա ընթացքում նախագահ Սահակյանի արդեն երկրորդ այցն է Արցախի հարավային ուղղությամբ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարավային թևում իրականացվող ենթակառուցվածքային, գյուղատնտեսական ծրագրերի գլխավոր նպատակներից մեկը Արցախի անվտանգության աստիճանի մի քանի …

