«Մի ապավինեք միայն համացանցին»՝ վաստակավոր հայագետի խորհուրդը երիտասարդ պատմաբաններին. VOA

Լուրեր

02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական և վրացական հավաքածոների ղեկավար Լևոն Ավդոյանի պատվին Վաշինգոտնում կայացավ վերջինիս նվիրված երեկո: Դոկտոր Ավդոյանը շուրջ 40 տարի ղեկավարել է հայկական և վրացական հավաքածոների բաժինը. գրում է VOA-ն:

Հայոց պատմությունը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև տարածաշրջանի ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար, ասում է պատմաբան Լևոն Ավդոյանը, ով մոտ 40 տարի տնօրինել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական և վրացական հավաքածուները: Նրա գիտահետազոտական գործունեության, իրականացրած ծրագրերի ու դասախոսությունների շնորհիվ հայ մշակույթն ու պատմությունը իր ուրույն տեղն է զբաղեցրել աշխարհի ամենախոշոր գրադարանում:

«Նրա գործունեության շնորհիվ բազմաթիվ մարդիկ հնարավորություն են ստացել ծանոթանալու հին ժամանակների պատմամշակութային եզակի նյութերի»,- ասում է երիտասարդ գիտնական Նոռա Լեսերսոնը:

Օրերս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր Լևոն Ավդոյանի գործունեությանը նվիրված երեկո, ուր հավաքված նրա մտերիմ բարեկամներն ու գործընկերներն ընդգծում էին Ավդոյանի ժառանգության կարևորությունը հայագիտության ոլորտում: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանի խոսքերով անհնար է թերագնահատել այն ներդրումը, որ ունեցել է Ավդոյանը այս պաշտոնում:

Նրա անմիջական ջանքերի շնորհիվ Կոնգրեսի գրադարանն այսօր ունի հայկական և վրացական պատմության և մշակույթի հարուստ հավաքածու: Տասնյակ հազարավոր սկզբնաղբյուրներ, պատմական նյութեր և փաստաթղթեր: Այս ամենն Ավդոյանի անձնուրաց գիտական աշխատանքի արգասիքն է:

«Նա հարստացրեց Կոնգրեսի գրադարանը հայկական աղբյուրների ուշագրավ հավաքածուով՝ հավաքելով բազմաթիվ ձեռագրեր ու գրքեր ԱՄՆ-ի գլխավոր այս գրադարանում: Եվ սա այն գրադարանն է, որտեղ պահվում է ամեն մի հրապարակված նյութ: Ավդոյանը հայ մշակույթն ու պատմությունը դարձրեց Կոնգրեսի գրադարանի մաս»,- ընդգծում է Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը:

«Դոկտոր Ավդոյանը մեր ազգային հարստությունն է: Նա ներկայացրել է հայ մշակույթն ու պատմությունը բազմաթիվ մարդկանց թե՛ կառավարությունում և թե՛ փորձագիտական և ակադեմիական շրջանակներին: Նա իրական հարստություն է մեր համայնքի համար»,- նշում է Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Լեմոնն իր հերթին ընդգծեց, որ Ավդոյանի միջոցով ճանաչել է Հայաստանն ու հայ մշակույթը: Դեսպանը անգնահատելի է որակում Ավդոյանի ներդրումն այս ասպարեզում և մեծ կորուստ որակում նրա աշխատանքի դադարեցումը Կոնգրեսի գրադարանում

«Ես հանդիպեցի Լևոնին այն ժամանակ, երբ անկեղծ ասած քիչ գիտեի Հայաստանի պատմության, քաղաքակրթության, մշակույթի, համաշխարհային քաղաքակրթության մեջ ունեցած դերի մասին: Նա բացեց իմ աչքերը, սակայն ավելի կարևոր է՝ իմ սիրտն ու միտքը»,- ասում է դեսպան Լեմոնը:

Երկար տարիներ Կոնգրեսի գրադարանում աշխատելուց հետո ինքը Ավդոյանը վստահ է՝ ժամանակն է, որ նոր մարդիկ փոխարինեն նրան այս պաշտոնում:

« Ես պատասխանատու էի հայկական և վրացական հավաքածոների համար 1992 թվականից, իսկ ոչ պաշտոնապես հայկական հավաքածուի համար՝ 1983 թվականից: Դա բավականին երկար ժամանակ է մի մարդու համար, ով ձևավորում է այս հավաքածուների փիլիսոփայությունը: Այժմ անհրաժեշտ են նոր մարդիկ, նոր գաղափարներ ու դեմքեր»,- նշեց Ավդոյանը:

Կոնգրեսի գրադարանից իր հեռացումը սակայն չի ազդի նրա գիտահետազոտական աշխատանքի վրա: Ավդոյանը վստահեցնում է՝ հայոց պատմությունը շատ հարուստ է և պետք է հիմնվի գիտական շարունակական հետազոտությունների վրա, որոնց վերաբերյալ կան բազմաթիվ խորը ուսումնասիրության չենթարկված նյութեր։

«Հետազոտությունները շարունակվում են: Կան բազմաթիվ նյութեր գիտական ուսումնասիրության համար»,- նշում է նա

Որպես պատմաբան և գիտնական նա խորհուրդ է տալիս երիտասարդ գիտնականների սերունդներին մշտապես օգտվել գրադարանային աղբյուրներից:

«Մենք ունենք Կոնգրեսի գրադարանն ու այլ հաստատություններ: Հույս ունեմ գիտնականները կշարունակեն օգտվել այստեղ եղած նյութերից: Մի ապավինեք միայն համացանցին»,- եզրափակում է դոկտոր Ավդոյանը: