ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Մայիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Համաշխարհային
բանկի կողմից ֆինանսավորվող Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի
միջնաժամկետ ուսումնասիրում կատարելու նպատակով Հայաստան ժամանած ՀԲ
պատվիրակությանը:

«Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել
Համաշխարհային բանկի հետ ՀՀ գլխավոր դատախազության համագործակցությունը՝
հատկապես ընդգծելով պետական հատվածի արդիականացման նախորդ երկու ծրագրերի
շրջանակում դատաիրավական ոլորտում իրականացված բարեփոխումները: Կարևորվել է
հատկապես ազդարարման համակարգի էլեկտրոնային հարթակի գործարկումը որպես
կոռուպցիայի դեմ համապարփակ պայքարի գործիք:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Համաշխարհային բանկի
ներկայացուցիչները նշել են, որ էլեկտրոնային կառավարման գործիքների
ներդրման համատեքստում առաջիկայում նախատեսվում է նաև էլեկտրոնային
արդարադատության գործիքի մշակման աշխատանքների մեկնարկը, որի նախագծման
համար ստեղծվելու է աշխատանքային խումբ:

Պատվիրակության ներկայացուցիչները հետաքրքրվել են մինչդատական քրեական
վարույթում գտնվող գործերի կառավարման թվային համակարգի ներդրման
հեռանկարներով: Արթուր Դավթյանն այս կապակցությամբ նշել է, որ ՀՀ
դատախազությունը շահագրգռված է քրեական հետապնդման մարմինների աշխատանքի
արդյունավետությունը բարելավելու տեսանկյունից կարևորագույն այդ համակարգի
հնարավորինս շուտ ներդրման և գործարկման հարցում: Գլխավոր դատախազը հավելել
է, որ համակարգի ներդրումը կարող է արդյունավետ և նպատակային լինել միայն
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման պարագայում՝
վստահություն հայտնելով, որ առաջիկայում այս ուղղությամբ գործնական քայլեր
կիրականացվեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն
ներկայացնող այլ հարցեր: Կողմերը հավաստել են իրենց պատրաստակամությունը
շարունակելու փոխշահավետ համագործակցությունը»,-ասված է Դատախազության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: