«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Մոնոպոլիի «Սուդեստիվալը»  հուշագիր են ստորագրել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և Մոնոպոլիի «Սուդեստիվալի» (Իտալիա) միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Հուշագրով կողմերը մտադիր են սկսել կանոնավոր մշակութային համագործակցություն և փոխանակում: Երկու փառատոների կազմակերպչական կառույցները՝ ինքնուրույն, բայց մշտական կապի մեջ, աշխատելու են իրենց երկրների համապատասխան ծրագրերում կինոյի բաժիններ բացելու ուղղությամբ: Արդյունքում՝ իտալական կինոյի բաժին կլինի «Ոսկե ծիրան»-ում և հայկական կինոյի օր «Սուդեստիվալ»-ում:

Հուշագիրը ուժի մեջ կլինի երեք տարի ժամկետով՝ մինչև փառատոնի թողարկման ավարտը:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ Իտալիայում մասնակցել է «Սուդեստիվալին» և հիացած է տեղի հյուրընկալությամբ: Ըստ նրա՝ հուշագրի ստորագրմամբ կապն  ավելի կամրապնդվի:

«Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման էլ նշեց, որ, իր կարծիքով, կինոն յուրահատուկ հանդիպումների և միմյանց ճանաչելու լավագույն միջոցն է:

«Միմյանց ճանաչելու համար կարևոր է, որ Հայաստանն իր բաժինն ունենա «Սուդեստիվալի» շրջանակում, ինչը շատ կարևոր կլինի նաև Իտալիայում հայկական համայնքի համար» ,-նշեց  Միկելե Սուման՝ հավելելով, որ «Սուդեստիվալ»-ը հիմնականում զբաղվում է ժամանակակից իտալական կինոյով, այնպես որ իրենք կարող են հայկական փառատոնին ներկայացնել թարմացված իտալական ֆիլմեր:

Ի դեպ, մայիսի 22-25-ը Հայաստանում Եվրոպայի օրվա շրջանակում կանցկավի  «Սուդեստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնը, որը Հայաստանում  արդեն երկրորդ անգամ է հյուրընկալվում: Փառատոնի շրջանակում կանցկացվեն  վարպետության դասեր՝ անվանի իտալացի սցենարիստ Սալվատորե Դե Մոլայի կողմից, ինչպես նաև կցուցադրվեն  ժամանակակից իտալական ֆիլմեր։

ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, անդրադառնալով հայ-իտալական համագործակցությանն, ընդգծեց.

«Հայաստանը և Իտալիան ունեն հարուստ կինո, և դա նպաստում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Մեծագույն հաջողություններ եմ մաղթում երկու փառատոններին, և պատրաստ եմ ցուցաբերել իմ օժանդակությունը»:

Ի դեպ, իտալական կինոն և իտալացի գործիչներն անմասն չեն մնա այս տարվա «Ոսկե ծիրան»-ից, իսկ թե ինչի մասին է խոսքը՝ փառատոնի կազմակերպիչները կհայտնեն առաջիկայում:

Նելլի Մելքոնյան