Ծափահարեք ձեր ուսուցիչներին.ԿԳ նախարարը՝ շրջանավարտներին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատի  Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Վերջին դաս» միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական  ուղերձով.

««Վստահ եմ, որ այս օրը շատերդ եք հիշելու, որովհետև  ավարտվում է ձեր կյանքի պատանեկության փուլը և սկսվում է մեկ այլ կարևոր փուլ: Ուզում եմ բոլորին հաջողություն  մաղթել և վստահություն հայտնել, որ դպրոցն ավարտելուց հետո կրթություն և նոր գիտելիքներ ստանալու ձեր ցանկությունը չի ավարտվի: Հատկապես արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, երբ  աշխարհն ու տարածությունը փոքրացել են, ժամանակը` արագացել, կրթությունն ու գիտելիքն արագ հնանում են: Ուստի, դուք պետք է պատրաստակամ լինեք ձեր գիտելիքներն անընդհատ նորացնելու, վերափոխելու և վերափոխվելու»,- շրջանավարտներին ուղղված խոսքում ասել է ԿԳ նախարարը:

Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ դպրոցի ընտրությունը պատահական չէ. Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրենն անցյալ տարի ճանաչվել էր հանրապետության լավագույն տնօրեն,  ուստի,  հետաքրքիր էր տեսնել  աշակերտական և մանկավարժական թիմերին, որոնք աջակցել են նրան հասնել նման արդյունքի.

«Վստահաբար կարող եմ ասել, որ առանց հզոր թիմի որևէ հաջողության հասնել հնարավոր չէ: Ծափահարե՛ք ձեր ուսուցիչներին ձեր հաջողությունների համար, սիրելի շրջանավարտներ, որովհետև նրանք այդ կարևոր գործում իրենց մասնաբաժինն ունեն»,-  ընդգծել է նախարարը:

Բացի այդ՝ Արայիկ Հարությունյանը դպրոց էր եկել լավ լուրով.  վթարային վիճակում գտնվող դպրոցի շենքն ընդգրկվել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող դպրոցների ցանկում: Նախարարը հույս է հայտնել, որ շենքային պայմանների բարելավումից հետո կրթական ձեռքբերումներն ու արդյունքները կկրկնպատակվեն:   

Նշենք, որ Վաղարշապատի Մ.Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցն ունի 280 աշակերտ, որոնցից 50-ը` շրջանավարտ: «Վերջին դաս» միջոցառման ժամանակ տնօրեն Գայանե Սաֆարյանը հանրապետական առարկայական օլիմպիադաներում և ուսումնական գործընթացում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտներին հանձնել է պատվոգրեր:

Շրջանավարտներին շնորհավորել է նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը»,- ասված է հաղորդագրությունում: