Գյումրիում առաջին սմարթ կանգառն է տեղադրվել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտակայքում քաղաքի առաջին սմարթ կանգառն է տեղադրվել, որը վերջնական տեսքի կբերվի և շահագործման կհանձնվի շուրջ մեկ շաբաթից։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։

Նա նշեց, որ մտահղացման հեղինակը մոսկվաբնակ գյումրեցի գործարար Նորայր Դավթյանն է:

«Տեղադրողը Մոսկվայից եկած գյումրեցի գործարար Նորայր Դավթյանն է, ինքն է առաջարկել Գյումրիի քաղաքապետին, ինքն է ամբողջ գումարը ներդնում։ Այս պահին էլ ընթանում են չափագրման աշխատանքները, որովհետև, ըստ օրենքով սահմանված կարգի, յուրաքանչյուր կանգառի հողակտորն ինքը վարձակալությամբ վերցնում է քաղաքապետարանից: Տրվելու է նաև համապատասխան վկայական, որի  հիման վրա տեղադրվելու են մյուս կանգառները»,- ասաց Արտյոմ Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ 3 տարվա ընթացքում տեղադրվելու է մոտ 100 կանգառ. «35 կանգառ տեղադրվելու է այս տարի, 25-ը՝ հաջորդ տարի, մոտավորապես 25-30 կանգառ էլ կտեղադրվի 2021 թվականին»:

Ընդհանուր առմամբ՝ Գյումրիին անհրաժեշտ է 140-150 կանգառ, բայց դեռ պարզ չէ՝ արդյո՞ք երիտասարդ գործարարը ֆինանսական միջոցներ կհատկացնի բոլոր կանգառների համար: Մեկ սմարթ կանգառի արժեքը 2.000-3.000 դոլար է։

«3 տարվա ընթացքում բոլոր կանգառները կապամոնտաժվեն, նորերը կտեղադրվեն, իսկ թե հետագայում Նորայրը ծրագիրը կշարունակի, չի շարունակի, արդեն պարզ կլինի հետագա գործընթացից, քանի որ նա սա որպես բիզնես է դիտարկում»,- ասաց Արտյոմ Սարգսյանը:

Սմարթ կանգառներում կտեղադրվեն արևային պանելներ, որից դրանք էլեկտրաէներգիայի սնուցում կստանան: Կանգառներում նաև բջջային հեռախոս լիցքավորելու և Wi-Fi-ից օգտվելու հնարավորություն կլինի:

Էմմա Չոբանյան