Ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից առաջ սպասում էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին:

Խորհրդարանում պատասխանելով Factor.am-ի հարցին ասաց ԱԺ փոխխոսնակը։

«Ես կարծում եմ՝ ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը, որովհետև Հրայր Թովմասյանը քաղաքական միավոր էր, իր ընտրությունը՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ, մեծ կասկածներ և մեծ հարցեր է առաջացնում տարբեր իրավաբանների մոտ»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ Հրայր Թովմասյանը հանրության մոտ վստահություն չի ներշնչում մի քանի պատճառով. «Նախ՝ նա եղել է ՀՀԿ անդամ, որին ՀՀ քաղաքացիները մերժել են, և նա դուրս է եկել այդ կուսակցությունից միայն օրենքի պահանջի բերումով: Երկրորդը՝ նա հեղինակել է երկու շատ վիճահարույց և ՀՀ քաղաքացիների կողմից բավական քննադատված օրենքներ՝ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը: Կարծում եմ, որ նա այնտեղ ներկայացնում է ոչ թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, այլ ՀՀԿ ժառանգությունն է հանդիսանում, որի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։