Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է ավագանու իր լիազորությունները դադարեցնելու որոշման մասին: Գրառումը՝ ստորև. «Սիրելի ընկերներ, ափսոսանքով հայտնում եմ Երևանի ավագանու իմ լիազորությունները դադարեցնելու որոշման մասին։ Որոշումն ինձ հեշտ չի տրվել, առնվազն մեկ ամիս անընդհատ երկմտանքի մեջ էի, մինչև վերջին պահը դիմադրում էի, բայց ցավոք, իմ հիմնական աշխատանքային և հասարակական …

