200 հազար մարդ անվճար դեղորայք կստանա. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30-ից ավելի բարձր անապահովության միավոր ունեցող թվով շուրջ 200 հազար հոգու կհատկացվի անվճար դեղորայք՝ առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով: ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նախագծով ավելացվում է նաև երկու նոր հիվանդություն, որոնք նախկինում չեն փոխհատուցվել քաղաքացիներին: Այդ հիվանդություններն են՝ Հիպոֆիզային գաճաճություն և վիրուսային Հեպատիտ C-ն։ Այս երկու հիվանդությունների փոխհատուցումը կկատարվի 2020 թվականից։ Հնարավոր է, որ Հեպատիտ C-ի փոխհատուցումն այս տարվանից սկսվի՝ կախված մեր տնտեսումներից, եթե այս տարվա գնումների արդյունքում լինեն տնտեսումներ։ Գաճաճության համար հավելյալ կնախատեսվի 90 միլիոն դրամ, Հեպատիտ C-ի համար՝ 85 միլիոն դրամ», – տեղեկացրեց նախարարը։

«Ստացվում է, որ 200 հազար մարդու, որոնք նախկինում չեն ստացել այս ծառայությունը, հիմա պետության հաշվին ստանում են առողջապահական նոր ծառայություն»,- նախարարի տրամադրած տեղեկությանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան