Ջուլիան Ասանժին բանտի հիվանդանոց են տեղափոխել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակը Լոնդոնի Բելմարշ բանտում գտնվելու ընթացքում վատթարացել է: WikiLeaks-ից տեղեկացրել են, որ Ասանժին տեղափոխել են բանտի հիվանդանոցային բաժանմունք, գրում է ՏԱՍՍ-ը:

«Բելմարշում անցկացրած յոթ շաբաթվա ընթացքում նրա առողջական վիճակը շարունակում է վատթարանալ: Նրան հիվանդանոցային բաժանմունք տեղափոխելու՝ բանտի ղեկավարության որոշումը խոսուն է»,- ասված է հայտարարությունում:

WikiLeaks-ում հավելել են, որ «լրջորեն մտահոգված» են Ասանժի ինքնազգացողությամբ:

Կազմակերպությունում նաև դատապարտել են Ասանժի առողջական վիճակի հետ կապված հունիսի 3-ին նշանակված կալանքի հարցով լսումները հետաձգելու՝ շվեդական դատարանի մերժումը:

Մայիսի 2-ին WikiLeaks-ն ու Ջուլիան Ասանժի փաստաբաններն ահազանգել էին նրա ինքնազգացողության վատթարացման և բրիտանական բանտում պահման պայմանների մասին: Ավելի վաղ բժիշկներն Ասանժի մոտ միջին ծանրության դեպրեսիա, շնչուղիների վարակ և ատամների հետ կապված խնդիրներ էին ախտորոշել, որոնք երկար ժամանակ Էկվադորի դեսպանատանը թաքնվելու արդյունք են:

Հիշեցնենք, որ նա 2012 թվականից թաքնվում էր բրիտանական իշխանություններից և քաղաքական ապաստան էր խնդրել Էկվադորից: