Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով ԼՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորների ներկայացրած որոշ օրենսդրական նախաձեռնություններ ԱԺ նիստերի օրակարգում չընդգրկելու հարցի հետ կապված քննադատություններին`նշեց, որ քաղաքական մեծամասնությունը մշտապես ողջունում է քաղաքացու շահերից բխող բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, ուստի տրված բացասական եզրակացությունների համար իրենց պետք չէ քննադատել։ Հայրապետյանի այս արտահայտությանն արձագանքեց ԱԺ ԼՀԿ խմբակցության …

