Հայտարարվել է ճանապարհների վերականգնման մրցույթ

Լուրեր

13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է ճանապարհաշինական ծրագրեր, որոնց նպատակն է կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար:

««Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» 3-րդ տարվա ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհային հատվածների վերանորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող տեղական բաց մրցույթներ.

  • Ա/ճ Տ-2-30-Նորաշեն-Դվին կմ 0+000-կմ 1+940 ճանապարհային հատված,
  • Ա/Ճ Տ-2-38-Այգեզարդ կմ 0+000-կմ 1+900 ճանապարհային հատված:

Մրցույթներն իրականացվելու են «Ազգային մրցակցային գնման» (NCB) ընթացակարգին համապատասխան:

Հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:

Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։

Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով ARMEPS (www.armeps.am կայք) էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով մինչև 2019թ․հուլիսի 01-ը»,- ասված է հաղորդագրությունում: