ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմը նրան կալանքից ազատելու վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացնել։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից հունիսի 6-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ծայրահեղ ծանր վիճակում նրան տեղափոխել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

