2015-ին Հայաստանի տնտեսության 36%-ը ստվերում է եղել. ինչպիսի՞ն է պատկերն այսօր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհի ամենամեծ ստվերային տնտեսություն ունեցող երկրների վարկանիշային ցուցակում Հայաստանը 34-րդ հորիզոնականում է։ The Global Economy հետազոտական կայքի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսության շուրջ 36%-ը ստվերին է բաժին ընկնում։  Այս ուսումնասիրությունը ներկայացնում է պատկերը՝ 2015 թվականի տվյալների հիման վրա։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝  տնտեսության ստվերայնության հիմնական պատճառներից մեկը կանխիկ առևտրի մեծ ծավալն է։

 «Մենք շատ ենք կանխիկով առևտուր իրականացնում։ Սրա հետևանքը նաև ստվերային  տնտեսությունն է։ Հնարավորինս պետք է կրճատել կանխիկը Հայաստանի տնտեսության մեջ։ Պետությունն այս առումով  պետք է խրախուսի։ Օրինակ՝ Ադրբեջանի դեպքում ԱԱՀ-ն ոչ կանխիկ  առևտրի դեպքում ավելի ցածր է, քան կանխիկ առևտրի ժամանակ, ինչի հետևանքով  ապրանքներն ավելի էժան են լինում։ Նման մեխանիզմներով հնարավոր է խրախուսել քարտով  առևտուրը, որը մեր պրակտիկայում քիչ տարածված է»,- նշեց Սուրեն Պարսյանը։

Չնայած  նրան, որ Ադրբեջանում անկանխիկ առևտրի մշակույթն ավելի զարգացած է, ստվերային տնտեսության ծավալը Ադրբեջանում ավելի մեծ է, քան մեր երկրում․  այն հասնում է  44%-ի։

Էլ ավելի շատ է ստվերը հարեւան Վրաստանում․ այն ամենաբարձրն է տարածաշրջանում՝ ավելի քան 53%։ Սուրեն Պարսյանը սա բացատրեց նրանով, որ  Վրաստանում վիճակագրական հետազոտություններն ավելի խորքային  են իրականացվում, մինչդեռ Հայաստանում այդքան էլ որակյալ չեն։

«Վրաստանում վիճակագրական տվյալների բազան բավականին մաքրված է, դասակարգված՝ ի տարբերություն  Հայաստանի։ Օրինակ, այն, որ տարիներ շարունակ գյուղատնտեսության ոլորտում  ուռճացված թվեր են ներկայացվել, մեծ նշանակություն ունի և ազդում է  վերլուծական  արդյունքների վրա»,- ընդգծեց տնտեսագետը։

Արդյոք հեղափոխությունից հետո  կրճատվել է Հայաստանի տնտեսությունում ստվերի չափը։ Եթե այո, ինչու դեռ տեսանելի չեն  դրական հետեւանքները՝ տնտեսական աճի տեսքով։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով՝  ստվերային տնտեսության կրճատումը միշտ չէ որ տնտեսության շեշտակի աճի է հանգեցնում։

Ըստ նրա՝ այսօր ստվերի կրճատման հարցում զգալի փոփոխություն հատկապես  անհատ տնտեսվարողների դեպքում կա։

«Մասնավոր արձագանքներն այնպիսին են, որ մարդիկ սկսել են օրինական աշխատել։ Կամ, եթե վերցնենք գրանցված աշխատողների թիվը, որն աճել է։ Գաղտնիք չէ, որ դրա մի մեծ մասը եղել է ստվերից դուրս։ Սրանք բոլորն ուղղակի և անուղղակի փաստեր են, որ ստվերային տնտեսությունն աստիճանաբար կրճատվում է»,- նշեց Թունյանը։

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանն էլ  ստվերային տնտեսության ծավալի նվազեցումը կապեց հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ, ըստ որոնց՝ նախկին իշխանության օրոք շրջանառության հարկի համար ամրագրված 58․35 միլիոն դրամի շեմը 115 միլիոն պետք է լինի ։

«Շատ սուբյեկտներ գալիս ասում են, որ իրենք մոտեցել են  58 միլիոնի շեմին։ Ըստ էության, նրանց համար ռացիոնալ վարքագիծ է դառնում, որ կամ գնան ստվեր և ՀԴՄ կտրոն չտպեն, ինչը որոշակիորեն տնտեսական ակտիվության նվազման կբերի և, որպես դրա արդյունք, որոշակի եկամուտների չստացման, կամ պետք է ՀԴՄ-ն տպեն և գնան ԱԱՀ-ի ռեժիմ, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի»,- ընդգծեց Արտակ Մանուկյանը։

 Վերջին 28 տարվա ընթացքում Հայաստանում ստվերային տնտեսության ամենաբարձր ցուցանիշը 1992 թվականին է գրանցվել՝ հասնելով մինչ 50%-ի։ Իսկ ամենացածրը՝ 2013 թվականին, կազմելով 34․6%:

Արտակ Մանուկյանի պնդմամբ՝ ստվերի դեմ պայքարում Թավշյա Հեղափոխությունից  հետո  նկատելի   առաջընթաց է նկատվում։

«Նոր իշխանության օրոք, ստվերը, մեծ հաշվով, նվազել է: Բայց սա չի նշանակում, որ չկա վիճակը բարելավելու խնդիր։ Կարծում եմ՝  հարկային օրենսգրքի փոփոխությունների միջոցով պետք է փորձենք ավելի նվազեցնել ստվերայնության մակարդակը»,- նշեց Արտակ Մանուկյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ստվերի կրճատման արդյունքում  տպավորիչ ձեռքբերումների թվում առանձնացրեց  պետեկամուտների աճն ու  նախկինում չգրանցված ավելի քան 50.000  աշխատատեղերի  օրինական դաշտ բերելը։

«Ասել, որ դա բավարար է, իհարկե չենք կարող։ Ստվերային տնտեսության կրճատումը պետք է լինի անընդհատ գործընթաց։ Բայց այն պետք է հնարավորինս անցնցում անել։ Եթե մի օր սկսենք հարկային ահաբեկչությամբ տնտեսությունը կրճատել,  ապա դա ավելի շատ բացասական հետևանքներ կունենա, քան դրական»,- ընդգծեց Հայկ Գևորգյանը։

Միջազգային պրակտիկայում ստվերային տնտեսության միջին ցուցանիշը երկրի ՀՆԱ—ի 5-10%-ն է։ Պատգամավորի կարծիքով՝ եղած ցուցանիշը Հայաստանի պես փոքր երկրի համար բավականին բարձր է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նելլի Մելքոնյան