Պատգամավորն առաջարկել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել, անկեղծ զրուցել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջիկայում փակ հանդիպում է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նման առաջարկով խմբակցությունում հանդես է եկել պատգամավոր Էդգար Առաքելյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Էդգար Առաքելյանը Լիլիթ Մակունցին առաջարկել է, որ հանդիպումը հնարավորինս երկար տևի, քանի որ կուտակված հարցեր կան:

Factor.am-ի հետ զրույցում պատգամավոր Էդգար Առաքելյանն ասաց, որ դեռ պարզ չէ, թե հանդիպումը երբ տեղի կունենա վարչապետի հետ: Սակայն, նշեց, որ այն լուսաբանման համար փակ է լինելու. «Ընթացիկ հարցեր ենք քննարկելու, քանի որ տևական ժամանակ է՝ հանդիպում չենք ունեցել»:

Մեր դիտարկմանը, որ խորհրդարանական ձևաչափը հնարավորություն է տալիս, որպեսզի պատգամավորները վարչապետին հարցեր ուղղեն, արդյոք կառավարության հետ հարցուպատասխանը չի՞ բավարարում, Էդգար Առաքելյանն ասաց. «Չի բավարարում: Բազմաթիվ հարցեր կան, որոնք դուրս են մնում այդ ձևաչափից»:

Պատգամավորի փոխանցմամբ՝ վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվելու են ընթացիկ քաղաքական հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվելու կադրային քաղաքականությանը. «Այն, ինչ մենք խոսում ենք, կարող ենք դրա մասին պատմել, բայց բուն ֆորմատը պետք է փակ դռների հետևում լինի, որ անկեղծ խոսակցություն գնա»:

Հիշեցնենք՝ վերջին անգամ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպել էր ապրիլի 8-ին:

Նարեկ Կիրակոսյան