Նախիջևանում շարունակվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները
Քաղաքականություն
10.06.2019 | 22:22Նախիջևանում շարունակվում են հունիսի 8-ից մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները. գրում է ermenihaber-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժություններում ներգրավված են մոտ 5.000 զինվոր, 200 միավոր զրահամեքենա և տանկ, 21 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ, 180 հրթիռ և հրանոթ։
Զորավարժության նպատակն է փորձի փոխանակումը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։
Զորավարժություններն ավարտվելու են հունիսի 11-ին։