Իրանի ու Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են միջուկային պայմանագիրը

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Իրանն ու Գերմանիան «անկեղծ ու լուրջ» բանակցություններ են անցկացրել փրկելու համար 2015 թվականին կնքված միջուկային միջազգային գործարքը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջաֆադ Զարիֆը:

«Գերմանիայի հետ միասին մենք ունենք ընդհանուր նպատակ: Դա Միջուկային միջազգային պայմանագիրն ուժի մեջ պահելն է, Մերձավոր Արեւելքում լարվածությունը մեղմելն ու հակամարտություններն արգելելն է»,- ավելացրել է Զարիֆը Գերմանիայի իր պաշտոնակից Հայկո Մաասի հետ Թեհրանում անցկացված համատեղ ասուլիսի ժամանակ:

Մաասն Իրան է այցելել նախագահ Հասան Ռուհանիի հետ հանիպում անցկացնելու նպատակով, միջուկային պայմանագիրը փրկելու եվրոպական ջանքերի շրջանակում: Նպատակը նաեւ Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը մեղմելն է:

ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանի տնտեսությանը սպառնացող հսկայական վտանգից Թեհրանին ինչ-որ կերպ ազատելու եւ միջուկային գործարքը կենդանի պահելու նպատակով, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան ուժի մեջ են դրել Ինստեքս անունը կրող մի միջոց: Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը դուրս եկավ միջազգային պայմանագրից, Եվրոպական միության անդամ երեք այս երկրները շարունակաբար աշխատել են, որպեսզի Իրանը հավատարիմ մնա միջուկային ծրագիրը կրճատելու շուրջ այդ պայմանագրով ստանձնած պարտավորություններին եւ այս ընթացքում օգնել են Իրանին շրջանցել Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները:

Իրանի արտգործնախարարության խոսնակը նույն օրն ավելի վաղ ասել է, թե Իրանը Միջուկային միջազգային պայմանագիրը ստորագրած բոլոր երկրներին ու հատկապես Եվրոպական միության անդամներին հորդորում է իրենց ջանքերը ներդնել ընդդեմ ‘’տնտեսական ահաբեկչության, որն անարդարացի կերպով կիրառվում է ընդդեմ Իրանի’’:՞

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտում է Իրանի հետ Բարաք Օբամայի օրոք կնքված միջուկային միջազգային պայմանագիրը, բողոքելով, որ այն չի տարածվում Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի վրա եւ չի անդրադառնում Մերձավոր Արեւելքում Թեհրանի խաղացած դերին: