Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, քրեակատարողական հիմնարկներում անձանց պահման պայմանները, կանանց և երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների …

