Ինչպե՞ս է ընթանում մեր դիվանագիտական կորպուսի հնաբնակների ադապտացիան 2018 թվականի ապրիլից հետո: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցին նման հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Մենք ունենք դեսպաններ երկարամյա ծառայության կոչված, որոնք ծառայել ու աշխատել են նախկին ռեժիմին, իրականացրել են այլ գործառույթներ, հանձնարարականներ: Հասկանալի է, որ հեղափոխությունից …

