Այսօրվա ավագանու արտահերթ նիստում Երևանի 2019 թվականի բյուջեն 10 մլրդ դրամով ավելացնելու որոշումը ձայների մեծամասնությամբ ընդունվեց։ Քվեարկությանը չմասնակցեց միայն «Լույս» խմբակցությունը։ Բյուջեում ավելացող գումարների մեծ մասը կուղղվի մանկապարտեզներին։ Որի արդյունքում մանկապարտեզների աշխատակիցների, այդ թվում տեխնիկական անձնակազմի, աշխատավարձերը մոտ 20%-ով կավելանա։ Այս նպատակով կհատկացվի շուրջ 1 մլրդ դրամ: Մանկապարտեզ հաճախել ցանկացող 1000 երեխաների համար նոր խմբեր …

