Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին հուղարկավորել են Կահիրեում

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին հուղարկավորել են Կահիրեում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով նրա որդուն՝ Ահմեդ Մուրսիին:

ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ երկրի նախկին ղեկավարին հողին են հանձնել ընտանիքի անդամների ներկայությամբ, քաղաքի արևելյան Մադինաթ Նասր շրջանում: Ավելի վաղ Մուսրիի հարազատները տեղեկացրել էին, որ իշխանություններն արգելել են Եգիպտոսի նախկին նախագահին հուղարկավորել ընտանեկան դամբարանում:

Մուհամմեդ Մուրսին մահացել է նախօրեին՝ հունիսի 17-ին, դատավարության ժամանակ: Ելույթ ունենալիս նա ուշագնաց է եղել: Ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է:

«Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունում, սակայն, իրենց նախկին ղեկավարի մահը «հարյուր տոկոսանոց սպանություն» են որակել՝ դրանում մեղադրելով երկրի գործող իշխանություններին: