Այրված այգիների մասին հաղորդում է տրված, ոստիկանությունը զբաղվում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը՝ անդրադառնալով նախօրեին իրենց պատկանող 3 հա հրդեհված ծիրանի այգիների մասին հարցին: Նազիկ Ամիրյանը չցանկացավ մեկնաբանել՝ տեղի ունեցածը պատահականությո՞ւն էր, թե՞ դիտավորություն. «Ոչինչ ասել չեմ կարող»: Նրա խոսքով՝ այգին ամբողջությամբ այրվել է: …

