ՔԿ-ն ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Գագիկ Ծառուկյանին հարցաքննության հրավիրելու համար․ ՔԿ խոսնակ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր՝ ժամը 18:30-ին, հրավիրված է Քննչական կոմիտե հարցաքննության։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Այսօր ավելի վաղ, Ծառուկյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ Քննչական կոմիտե ներկայանալու կարիք չի տեսնում։

«Նախաքննական մարմինը շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը Գագիկ Ծառուկյանին հարցաքննության հրավիրելու համար»,- մեր հարցին ի պատասխան նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ Ծառուկյանի՝ ՔԿ չներկայանալու հայտարարության առնչությամբ հանդես կգան հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ Աբովյանի ընտրությունների նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի ավտոմեքենայի հրկիզմանն անդրադառնալով՝ Ծառուկյանն ասել էր՝ «դա սարքած գործ է»։ Այս հայտարարությունից հետո Քննչական կոմիտեն հարցաքննության նպատակով ծանուցագիր էր ուղարկել Գագիկ Ծառուկյանին, իսկ ավելի ուշ ՔԿ-ից պաշտոնապես հայտնեցին, որ Ծառուկյանը պատռել է ծանուցագիրը։

Ի դեպ, Քննչական կոմիտեի խոսնակը նաև տեղեկացրեց, որ Ծառուկյանի փաստաբանից քննչական մարմինը ստացել է գրություն, որտեղ նշված է, որ տեղի ունեցածի վերաբերյալ Ծառուկյանն ընդամենը իր կարծիքն է հայտնել։

Շողիկ Գալստյան