Կադաստրի կոմիտեն 20 հազար հատ բաժակ է գնել՝ 741 հազար դրամ ընդհանուր արժողությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Տնտեսություն
18.06.2019 | 11:43ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կառույցի տարբերանշանով 20 հազար հատ բաժակ է պատվիրել:
Բաժակների համար, ընդհանուր առմամբ, 741 հազար դրամ է վճարվել. յուրաքանչյուր բաժակի համար կոմիտեն վճարել է 37 դրամ: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեցին Կադաստրի կոմիտեից՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան:
Բաժակների մատակարարը «Շուշան տեխնիկս» ՍՊԸ-ն է:
Նարեկ Կիրակոսյան