Ժամանակն է, որ այդ հարցերը ուղիղ, առանց սեթևեթանքի դնենք օրակարգում և քննարկենք․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

«Յուրաքանչյուր հայ էմոցիոնալ կապ ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ և թերևս այդ կապը արձանագրելու համար հարկավոր է անցնել Հայաստանը Արցախին միացնող ճանապարհներով և այդ ճանապարհներին տեսնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդանիշները, հասկանալով, որ այդ ամենը հիմնադրամի ջանքերով է կառուցվել, նաև՝ բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, ջրատարներ, որպեսզի հասկանալի լինի, թե կարևոր ինչ առաքելություն է իրականացրել Երրորդ Հանրապետության, Արցախի կյանքում՝ ամենադժվար պահերին սատար լինելով»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ նոր ժամանակներում կարիք կա նորովի գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքները և տեսնել նաև մեդալի հակառակ կողմը։ Բացասական ի՞նչ ազդեցություն են ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության որոշակի դրվագները հայկական ներուժի, իմիջի վրա, հարց բարձրացրեց վարչապետը, նշելով՝ ամեն տարի արձանագրվում է, որ հանգանակվել է 15, 10, 20, 25 միլիոն դոլար:

«Բայց եկեք հասկանանք՝ ինչպե՞ս է դա երևում կողքից՝ դրսից։ Ուրիշների համար հարց է ծագում՝ սա՞ է համահայկական ներուժը, դա այն է, որ ամբողջ աշխարհում հավաքվում է 15 միլիոն դոլար և դրանով ուրախանում։ Ուզում եմ ընդգծել, որ հայկական ներուժի դեմ ձեզ և մեզ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի հայկական ազդեցությունը ամբողջ աշխարհում նվազեցնեն։ Գալիս է պահ, որ մենք ինքներս երբեմն այդ պրոցեսին ակամա շատ ավելի մեծ աշխատանք ենք անում, քան անում են հակառակորդները։ Ժամանակն է, որ այդ հարցերը ուղիղ, առանց սեթևեթանքի դնենք օրակարգում և քննարկենք»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան