ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չի ցանկանում մեկնաբանել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործը: «Ես չեմ կարող, իրավունք չունեմ իրավական գնահատական տալու, ձեռնպահ կմնամ նաև քաղաքական գնահատական տալուց»,- այսօր՝ ապրիլի 29-ին հրավիրված ասուլիսում ասաց Զեյնալյանը: Նախարարը նաև խորհուրդ տվեց սպասել՝ մինչև դատական ակտի հրապարակումը: Մանրամասները՝ տեսանյութում:

