Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց
Հասարակություն
18.06.2019 | 16:14Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը այսօր մերժեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի միջնորդությունները ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։
Դատավորի նախագահությամբ նիստը շարունակվում է, նիստին ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով` դատարանի որոշման դեպքում Քոչարյանը կարող է կարճ ժամանակ անց ներկայանալ նիստերի դահլիճ:
Լիլիթ Շաբոյան