ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը Վերաքննիչ դատարանում ավարտվեց: Այն կշարունակվի վաղը: Մինչ այդ, դատարանի բակում բողոքի ակցիա են անցկացնում Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմախոսները: Վերջինները փորձում են փակել Վերաքննիչի դուռը: Դատարանի բակում մեծ թվով իրավապահներ են հավաքվել: Մանրամասները՝ տեսանյութում:

