Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորված անձը Պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ փաստաբանը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր պաշտպանյալի պատշաճ բուժօգնությունը կազմակերպելու հարցում:

«Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալն ունի առողջական լուրջ խնդիրներ, իսկ քրեակատարողական հիմնարկի կողմից ցուցաբերված բուժօգնությունը որևէ դրական ազդեցություն չի ունենում, արդյունքում նրա վիճակն օր օրի վատանում է: Նույն հարցով Պաշտպանին է դիմել նաև նաև կալանավորված անձի եղբայրը։

Բարձրացված հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ գրություններ են հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, ինչպես նաև իրականացվել է այց քրեակատարողական հիմնարկ: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել կալանավորված անձի հետ: Վերջինս բարձրացրել է խնդիրներ առողջական վիճակի և  խցային պայմանների հետ կապված: Մասնավորապես, նշել է, որ առողջական վիճակով պայմանավորված խցի սանհանգույցից ինքնուրույն օգտվել չի կարողանում, քանի որ այն ասիական տիպի է:

Լրացուցիչ գրություններ են ուղարկվել քրեակատարողական ծառայություն անձի ստացիոնար բուժումը կազմակերպելու և սանհանգույցից օգտվելու հնարավորությունը ապահովելու հարցով:

Քննարկման արդյունքում, Պաշտպանի աջակցությամբ, կալանավորված անձը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ստացիոնար հետազոտությունների և բուժման համար»,- ասված է հաղորդագրությունում: