Բոլոր տարբերակներից ընտրել եք վատագույնը, և ինչքան էլ հարգեմ պարոն Գրիգորյանի մասնագիտական գիտելիքները, ես և իմ գործընկերներից շատերը չեն կարող անտեսել օրենքի պահանջը․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի համոզմամբ՝ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրման վրա աչք փակել հնարավոր չէ, քանի որ այն հակասահմանադրական է։

«Եթե ցանկանում ենք մեր ընդգծված ցանկալի թեկնածուին ընտրեն ինչ-որ պաշտոնում, պետք  է խիստ հաշվարկով մոտենանք՝ հասկանալով, որ դատական համակարգն այլ համակարգ է, ՍԴ-ի համար առաջադրվող պահանջներն այլ պահանջներ են։ Եթե տեսնում էինք, որ Սահմանադրականության հետ կապված խնդիր կա, քաղաքական մեծամասնություն եք, կարող էիք օրենքում փոփոխություն կատարել, բայց առանց դրա քաղաքական որոշման եք գնացել, որը լավ ճանապարհ չէր։ Բոլոր տարբերակներից ընտրվել է վատագույնը, և ինչքան էլ պարոն Գրիգորյանի մասնագիտական ունակությունները, նրա անձը և ունեցած փորձը գնահատենք, չենք կարող անտեսել օրենքի պահանջը»,- ասաց Սիմոնյանը։

Վերջինս նշեց, որ եթե իրավաբանությունը արվեստ է բարու և արդարության մասին, իսկ քաղաքականությունն էլ՝ հնարավորինի, ապա չափազանց վտանգավոր է, երբ մենք խառնում ենք այս երկու երևույթները։ Ըստ նրա՝ անտեսել օրենքի այդ պահանջը լավագույն ճանապարհը չէ դեպի իրավական պետություն. «Բոլոր տարբերակներից ընտրել եք վատագույնը, և ինչքան էլ հարգեմ պարոն Գրիգորյանի մասնագիտական գիտելիքները, նրա անձը, անցած ճանապարհը, ես և իմ գործընկերներից շատերը չեն կարող անտեսել օրենքի պահանջը»:

Մանրամասները՝ տեսանյութում։