Քոչարյանի գործով նիստին պաշտպաններն ու դատավորը թեժ վիճում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը անցնում է թեժ մթնոլորտում: Մասնավորապես, դատական նիստի ընթացքում վեճ ծագեց դատավորի և Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի, ապա նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և դատավորի միջև։

Դատավոր Արմեն Դանիելյանը թույլ չտվեց Յուրի Խաչատուրովի պաշտպանին հայտարարությամբ հանդես գալ, ասաց՝ մոտ ապագայում կտա այդ հնարավորությունը։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ժպտում էր, ինչին դատավորն արձագանքեց՝ ասելով. «Ինչո՞ւ եք հրճվում»։ Հայկ Ալումյանն այս արտահայտությունից հետո բորբոքվեց դատավորին ասելով, որ նա իրեն հրճվելու համար նկատողություն անել չի կարող: «Այս անգամ հանգիստ եմ ասում, մյուս անգամ կոպիտ եմ խոսելու»,- ասաց Ալումյանը։

Այս ամենից հետո դատարանում բուռն քննարկում սկսվեց կողմերի միջև, բոլորը, իրար հերթ չտալով, խոսում էին: Ի վերջո՝ Երևանի դատախազը միջնորդեց նիստը ընդմիջել, որպեսզի կրքերը հանդարտվեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան