Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի որոշմամբ հավանության արժանացած «Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։ Հարցը զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն իր ելույթի առաջին հատվածում առանձնացրեց տնտեսական զարգացմանն ուղղված մի շարք քայլեր՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն գործարար միջավայրը կառուցել այնպես, …

