Ինչով է պայմանավորված արտահանման ծավալների անկումը․ պարզաբանում է Ատոմ Ջանջուղազյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Ազգային ժողովում այսօր Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2018թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի  Խաչատրյանը նախարարից հետաքրքրվեց՝ ինչո՞վ  է պայմանավորված այս տարի գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը՝ արտահանման ծավալներում։

Ըստ պատգամավորի՝ նախորդ տարվա համեմատ անկում է արձանագրվել նաև ՀՆԱ-ում՝ ՏՏ ոլորտի ունեցած կշռում։ «Խնդրում եմ ներկայացրեք այս հարցերի վերաբերյալ Կառավարության կոնկրետ տեսլականը»,- ասաց  պատգամավորը։

Հարցերին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ արտահանելի և ոչ արտահանելի հատվածներում ունենք շահութաբերության մակարդակի տարբերություն՝ մոտավորապես 8 տոկոսային կետով, իսկ փողն այսպիսի հատկանիշ ունի՝ գնում է այնտեղ, որտեղ ավելանալու ակնկալիք կա և մեր ջանքերն ուղղված են նրան, որ փոխենք հենց այս կառուցվածքը։

«Դրա համար մենք ցանկանում ենք աջակցություն տալ այն տնտեսվարողներին, որոնք ավելի շատ արտահանմանը միտված են տնտեսվարում իրականացնում։ Այո՛, ծավալների անկումը մտահոգիչ է, սակայն Կառավարության ջանքը չի ուշանա, մենք հաջողություններ կարձանագրենք այստեղ»,- ասաց  Ատոմ Ջանջուղազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։