Դատավորը Քոչարյանի գործով ևս մեկ ինքնաբացարկի միջնորդություն մերժեց

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող կողմի բերված բողոքների քննությունը։

Հիշեցնենք՝ մեղադրող կողմը բողոքարկել է Առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխվել էր, ապա դատավորը գործի քննությունը կասեցրել էր՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։

Այսօրվա նիստին նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ ներկայացրեց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ որպես հիմք ներկայացնելով դատավորի երեկվա գործողությունները, մասնավորապես, որ նա թույլ չի տվել պաշտպաններին առարկություններով հանդես գալ՝ այդպիսով սահմանափակվել են իրենց իրավունքները, և որ դատավորը չի պարզաբանել կողմերի իրավունքներն ու պարտականությունները։

Միջնորդությանը միացան բոլոր պաշտպանները։

Մեղադրող կողմը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ առարկեց միջնորդության դեմ։ Դավթյանը նշեց, որ երկուժամանոց երեկվա նիստի սղագրությունն է միջնորդությունը՝ նիստի կոնտեքստից կտրված։ Նա նաև նշեց, որ նիստերը արհեստական ձգձգելու միտում է տեսնում։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ևս առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այդ հիմքով բացարկը ընդունելի չէ։

Դատավոր Արմեն Դանիելյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից հրապարակեց որոշումը, ըստ որի՝ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։

Նշենք, որ այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում։

Լիլիթ Շաբոյան