Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել. Ծառուկյանը վիրավորեց լրագրողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է մեկնաբանել Քննչական կոմիտե չներկայանալու իր որոշումը։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ ինքն արդեն բոլոր հարցերին պատասխանել է:

«Այս հարցի պատասխանը փակ է, ինչ որ պետք է՝ իմ փաստաբանը տվել է»,- շեշտեց Ծառուկյանը: Հարցը՝ մտավախություն չունի՞, որ իրեն բերման կենթարկեն, Ծառուկյանին հունից հանեց. « Դատարկ-դատարկ խոսում ես, մի հատ հասկացի, թե ինչ ես ասում»։

Պատգամավոր ևս մեկ անգամ շեշտեց՝ ինքը Աբովյանի ընտրություններին ՔՊ թեկնածուի շտաբի ղեկավարի մեքենան ու տունը այրելու հետ կապված միայն իր կարծիքն է հայտնել:

«Սաղ երկրի խնդիրը մի կաթիլ մեղրն է եղել։ Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի, Ծառուկյանն իր կարծիքն է ասել, որը նաև այլ պատգամավորներ են ասել։ Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել, լուրջ գործով զբաղվեք, ժողովուրդ ջան»,- շարունակեց Գագիկ Ծառուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան