Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը: Այսօրվա նիստը մեկնարկել է «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների`մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի քննարկմամբ: Նիստն ավարտվելուց հետո ՀՀ ԱԺ պատգամավորները հարցեր կուղղեն Կառավարության անդամներին:

