Սիրիան պահանջել է Գոլանի բարձունքների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հիշեցնենք, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու մասին հռչակագիր էր ստորագրել: Նշենք, որ ԱՄՆ նախագահի այս որոշումը քննադատել են արաբական մի շարք երկրներ: ԵՄ դիվանագիտական ծառայության …

