Պաշտպանի առաջարկները զինված ուժերում կանանց դերի բարձրացման վերաբերյալ. տարեկան հաղորդում

Լուրեր

09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
Բոլորը

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի առաջնահերթություններից է զինված ուժերում կանանց դերի բարձրացման, խտրականության արգելքի, նրանց իրավունքների և ազատությունների ապահովման խնդիրները:

«Հասարակությունում դեռևս պահպանվում է այն կարծրատիպը, թե զինվորական ծառայությունը նախատեսված է միայն տղամարդկանց համար: Չնայած, ատիճանաբար ավելի դրական վերաբերմունք է դրսևորվում զինված ուժերը կանանցով համալրելու հարցին՝ կանայք զինված ուժերում և հատկապես՝ հրամանատարական բարձր կոչումներ ունեցող անձանց շարքերում, դեռևս շարունակում են փոքրամասնություն կազմել:

Պետք է հետևողական միջոցներ ձեռնարկել զինված ուժերում կանանց դերի բարձրացման ուղղությամբ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման հիմնական առաջարկները հանգում են հետևյալին.

  1. օրենքով սահմանել, որ ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում որոշում է կայացվում նույն բնակավայր ծառայության տեղափոխել նաև ամուսնուն (կնոջը) նրա (նրանց) համաձայնությամբ, եթե փոխվում է մշտական բնակության վայրը: Դրա անհնարինության դեպքում ծառայության նոր վայր տեղափոխումը չի կատարվում,
  2. օրենքով սահմանել, որ տարբեր համակարգերում ծառայող ամուսինները ծառայության են նշանակվում միմյանց հնարավորինս մոտ զորամասերում, որպեսզի կարողան միասին բնակվել,
  3. կին զինծառայողների իրային ապահովումը համապատասխանեցնել նույնաբնույթ ծառայություն անցնող տղամարդ զինծառայողների իրային ապահովմանը,
  4. զինծառայողների իրային ապահովման հաճախականությունը սահմանազատել ըստ (պայմանական անվանմամբ) զորամասային և ոչ զորամասային պայմաններում ծառայություն իրականացնելու հանգամանքի,
  5. զանգվածային լրատվության միջոցներով ավելացնել կանանց զինվորական առօրյան լուսաբանող տեղեկատվությունը՝ շեշտադրելով կանանց առանցքային դերը զինվորական ծառայության մեջ,
  6. կատարել ակտիվ հանձնառություն՝ փոխելու մտածողությունը բոլոր հրամանատարական մակարդակներում և փոխելու զինված ուժերի ներքին մշակույթն այնպես, որ բոլոր տարբերությունները դրականորեն ընդունվեն և հաշվի առնվեն,
  7. ներառել ուսուցում սեռերի հավասարության վերաբերյալ ռազմական ուսուցման բոլոր փուլերում և ռազմական ուսումնական հաստատություններում ապահովել թե կանանց, թե՛ տղամարդկանց դասավանդումը,
  8. կանանց համար հասանելի դարձնել ՀՀ զինված ուժերի բոլոր պաշտոնները բոլոր տեսակի զորքերում,
  9. միջոցներ ձեռնարկել կանանց հավաքագրելու և նրանց այն դերերում ներգրավելու ուղղությամբ, որոնցից նրանք նախկինում դուրս են թողնվել, դիտարկել այդ մասնագիտությունների համալրման ժամանակ կիրառված ֆիզիկական չափանիշները և փորձնական ծրագրերի նպատակահարմարությունը՝ կանանց համալրումն այդ մասնագիտություններում խթանելու նպատակով,
  10. զինվորական ծառայությանն առնչվող տարբեր քննարկումների ու դասընթացների ժամանակ կանոնավոր կերպով ընդգրկել բոլորի իրավահավասարության, տվյալ դեպքում՝ կանանց իրավունքներին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: