ՀՀ Ոստիկանության օրվա առիթով այսօր Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունեցավ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա նշեց, որ կազմավորման առաջին տարիներին զորքերը մասնակցել են արցախյան պատերազմին, իսկ խաղաղության տարիներին օրինապահության և քաղաքացու պաշտպանության դիրքերում են եղել: «Այսօր էլ Ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում ՀՀ սահմաններին՝ հավաստելով, որ արժանի ժառանգորդն են 90-ականների սերնդի, …

